ԼՂՀ պետական արխիվ
Հայրենական գիտության պատմությունն իր զարգացման բոլոր փուլերում սերտորեն կապված է եղել արխիվային գործի կազմակերպման հետ: ԼՂՀ պետական արխիվը հանրապետության գիտահետազոտական հիմնարկներից մեկն է: Այն ստեղծվել է 1930թ. նոյեմբերին: Այդ ժամանակից ի վեր պետական արխիվը իր արխիվապահոցներում հավաքել է հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների, ժողովրդական տնտեսության, հիմնարկ-ձեռնարկությունների, դատարանի ու դատախազության մարմինների, մշակույթի և գիտության, ԼՂ Հանրապետության և ժողովրդի պատմությանը վերաբերող վավերագրական մեծածավալ նյութեր:
Արխիվային փաստաթղթերը արժեքավոր աղբյուր են ԼՂՀ պատմության ուսումնասիրման համար և լայնորեն գիտական շրջանառության մեջ են դրվել հանուն ժողովրդական տնտեսության, գիտության ու կուլտուրայի զարգացման շահերի:
Հայաստան, Արցախ (Լեռնային Ղարաբաղ), Ստեփանակերտ
Տիգրան Մեծի փող., 13 շենք
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00
ընդունարան`+374-47-943574