Հաճախ տրվող հարցեր
Պատասխան՝
Դիմում կամ գրություն ՀԱԱ տնօրենի անունով, որտեղ պետք է հնարավորինս մանրամասն և հստակ նշվի պահանջվող կինոֆոտոֆոնո փաստաթղթերի թեման, ժամանակագրությունը, նպատակները: Ապա, շատ սեղմ ժամկետում արխիվագետների կողմից կատարվում է պահանջվող փաստաթղթերի փնտրում, հայտնաբերում, որից հետո համապատասխան դիմումատուն ՀԱԱ Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղում ծանոթանում է դրանց, կատարում վերջնական ընտրություն: Ապա, պետական գանձապետարան, ըստ գործող սակագների, համապատասխան փոխանցում կատարելուց հետո, պահանջվող կինոֆոտոֆոնո փաստաթղթերը թվայնացվում, մոնտաժվում են և էլեկտրոնային տեսքով տրամադրվում դիմումատուին:
Պատասխան՝
Ձեր առաջարկները կարող եք ուղարկել մեր պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armarchive.am ։
Պատասխան՝
PDF, JPEG
Պատասխան՝
Մասնագիտական պրակտիկա անցնելու համար անհրաժեշտ է համապատասխան ուսումնական հաստատությունից Հայաստանի ազգային արխիվ ներկայացնել նամակ կամ գրություն, որտեղ նշված կլինեն ուսանողի կամ ուսանողների տվյալները, պրակտիկայի անկացման ժամանակահատվածը։
Պատասխան՝
Գերդաստանի տոհմածառի ստեղծումը կախված է Ձեր կողմից մեզ տրամադրվող ստույգ տեղեկատվությունից (անվան, ազգանվան, տեղանվան և այլ)։ Տոհմագրությունը կազմվում է մեզ մոտ առկա փաստաթղթերի հիման վրա։
Տոհմագրություն կազմելու արժեքը և ժամանակահատվածը կախված է լինում Ձեր գերդաստանի մեծությունից։
Պատասխան՝
Արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի համար արխիվի ընթերցասրահներ օգտվողների մուտքը թույլատրվում է անձնական դիմումների հիման վրա: Գիտական աշխատանք կամ ծառայողական առաջադրանքներ իրականացնող օգտվողները կարող են ներկայացնել պաշտոնական նամակ իրենց գործուղող հիմնարկից կամ կազմակերպությունից։ Անձնական դիմումներում (պաշտոնական նամակներում) նշվում են օգտվողների ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, գիտական կոչումն ու աստիճանը, ուսումնասիրության թեման, ընդգրկման ժամանակաշրջանը և նպատակը (Ներբեռնել առցանց ձևաթղթի N 1 օրինակը):