Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդես

Արամ Մանուկյանի 140-ամյակին  նվիրված ցուցահանդես

2019թ. մարտի 29-ին Ստեփանակերտի Մշակույթի Երիտասարդության պալատում կայացավ Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցադրություն, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Արցախի Հանրապետության պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ցուցադրությունն իրականացվել էր Հայաստանի ազգային արխիվի և Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության  համագործակցությամբ: Ցուցադրված փաստաթղթերը ներկայացված էին ժամանակագրական հաջորդականությամբ և ընդգրկում էին 1902-1919 թթ.:

Լեռնիկ Հովհաննիսյանն իր ելույթում բարձր գնահատեց Արամ Մանուկյանի ներդրումը Վան-Վասպուրականի պաշտպանության գործում և հետագայում արդեն նրա ավանդը ներքին գործերի նախարար եղած ժամանակ: