Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ցուցահանդես

Եղիշե  Չարենցի  125-ամյակին նվիրված    ցուցահանդես

2022թ. մարտի 13-ին Չարենցավան քաղաքի օրվան և Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանի ազգային արխիվը ներկայացավ  Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը նվիրված արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրությամբ:

Միջոցառումը մեկնարկեց Չարենցավան քաղաքի խորհրդանիշ հանդիսացող Գանգրահեր տղայի հուշարձանի և Չարենցի կիսանդրու մոտ դպրոցականների ելույթներով և ծաղիկների խոնարհումով: Այնուհետև Եղիշե Չարենցի անվան հուշասրահում բացվեց արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը:

Իր բացման խոսքով ներկաներին ողջունեցին Չարենցավան քաղաքի փոխհամայնքապետ Հարություն Ղազանչյանը,  Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը: Արխիվի աշխատակցուհի Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց  ցուցադրված փաստաթղթերը:

Միջոցառմանը ներկա էին Չարենցավան քաղաքի համայնքապետարանի Մշակույթի բաժնի պետ Արմինե Զաքարյանը, , աշխատակազմի  ղեկավար Սուրեն Մուրադյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեգյանը, Չարենցի անվան հուշասրահի էքսկուրսավարԱնահիտ Արտուշյանը, Չարենցավանի №1 և №4  դպրոցների աշակերտները, Աբովյանի պետական քոլեջի սաները և շատ այլ հյուրեր:

Ցուցադրված փաստաթղթերի, լուսանկարների պատճենները Հայաստանի ազգային արխիվը նվիրեց Չարենցի անվան հուշասրահին, մշտական ցուցադրության և  սերունդներին Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը ծանոթացնելու համար: