Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հանդիպումը։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հանդիպումը։
    Այսօր կայացել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հանդիպումը։
     Զրուցակիցները մասնագիտական քննարկում են ունեցել երկուստեք հուզող հարցերի շուրջ։
Մասնավորապես, անդրադարձ է եղել փաստաբանների կողմից նոտարական գաղտնիք պարունակող տեղեկատվության ստացման եղանակին, փաստաբանական հարցումների որոշ անկատարություն շտկելու անհրաժեշտությանը՝ կապված իրավահաստատող փաստաթղթերի հետ (գույքատիրոջ լիազորագիր, ժառանգական կապը հաստատող փաստաթղթեր և այլն):
     Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվ-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել հանդիպումները, որոնք հնարավորություն կընձեռեն գործնական հարցերին առավել նպատակային և արագ լուծում տալ։
      Հանդիպման ավարտին Գրիգոր Արշակյանը և Սիմոն Բաբայանը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի տարածքով՝ ծանոթանալով Արխիվում պահպանվող պատմամշակութային հարուստ ժառանգությանը և դրանց թվայնացման աշխատանքներին։