2022 թ. ապրիլի 5-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հայ- ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում:
Հայաստանի ազգային արխիվը հանդես եկավ հայ – ռուսական դիվանագիտական հարաբերությունների մասին պատմող արխիվային փաստաթղթերի և ֆոտոների ցուցադրությունով:
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, բազմաթիվ հյուրեր:
Միջոցառումը կազմակերպել էր «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնը: