Հայաստանի ազգային արխիվը հյուրընկալել է Ստաս Նամինին։

Հայաստանի ազգային արխիվը հյուրընկալել է Ստաս Նամինին։

Խորհրդային շրջանի ռոքի հիմնադիրներից՝ երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր, լեգենդար Ստաս Նամինը Հայաստանի_ազգային_արխիվում էր։ Այցը կրում էր գործնական բնույթ։ Նա եկել էր ծանոթանալու պապի՝ Անաստաս Միկոյանի վերաբերյալ արխիվային փաստաթղթերին՝ ըստ անհրաժեշտության դրանք իր կողմից հրապարակվող գրքի մեջ զետեղելու համար։ Նամինը բացառիկ և հետաքրքիր պատմություններ պատմեց Միկոյանի անցած ուղու վերաբերյալ, մասնավորապես՝ Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյի, հեղափոխական Չե Գևարայի, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու հետ ունեցած հանդիպումներից, որոնց վկայություները կան Վաշինգտոնի և Կուբայի արխիվներում։

Զրույցի ավարտին Ստաս Նամինը խոստացավ ՌԴ նախագահի արխիվից Հայաստանի_ազգային_արխիվին փոխանցել Անաստաս Միկոյանի և նրա ժամանակակից հայազգի այլ քաղաքական գործիչների վերաբերյալ արժեքավոր նյութեր։