2022 թ. ապրիլի 27-29 LOGOS EXPO Center-ը կազմակերպել էր տարվա խոշորագույն կրթական ցուցահանդեսը՝ Կրթություն և կարիերա EXPO 2022թ. խորագրով, որին մասնակցել են առաջատար բուհեր, ակադեմիաներ, միջին մասնագիտական կրթական հաստատություններ, քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստման կենտրոններ, արտերկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Միջոցառումը բացեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ուսանողներ, դպրոցականներ:
Հայաստանի ազգային արխիվը EXPO-ին մասնակցեց արխիվային փաստատթղթերի և ֆոտոների յուրօրինակ ցուցահանդեսով՝ ,,19-րդ դարի Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի հոգևոր և քաղաքային դպրոցների պատմությունը,, խորագրով: Ներկայացվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի, Թեոդոսիայի Խալիբյան, Թիֆլիսի Ներսիսյան, Շուշիի Մարիամյան իգական, Հոգևոր թեմական, Երևանի Գայանյան օրիորդաց, Երևանի տարրական դպրոցների արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ:
Ցուցահանդեսը նաև ճանաչողական, ուսուցողական բնույթ էր կրում ուսանողների, աշակերտների և քաղաքացիների համար, որոնք ցանկութուն հայտնեցին հետագայում համագործակցել Հայսատանի ազգային արխիվի հետ: