Աշխատանքային այցով Հայաստանի ազգային արխիվում էին Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղեկալ Արամ Գուգարացը, Նիդերլանդների Թագավորության Կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության փորձագետ Վինսենթ Վերհեիջը և խորհրդական Ռոհան Բեննեթը ։
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը համառոտ ներկայացրել է արխիվի գործառույթները՝ որպես առաջնահերթություն նշելով փաստաթղթերի թվայնացման և էլեկտրոնային եղանակով տրամադրման նորամուծությունները։
Հյուրերը տեղում ծանոթացել են Հայաստանի ազգային արխիվում պահվող հազվագյուտ, պատմական բացառիկ արժեք ներկայացնող փաստաթղթերին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի արխիվային ժառանգության թվայնացման գործընթացին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների արխիվային մասնագետների փորձի փոխանակման կազմակերպման վերաբերյալ։