Հայաստանի ազգային արխիվը մասնակցում է առցանց քննարկման «Եվրասիական կամուրջները միավորում են ազգերին» միջազգային նախագծի շրջանակներում։

Հայաստանի ազգային արխիվը մասնակցում է առցանց քննարկման «Եվրասիական կամուրջները միավորում են ազգերին»  միջազգային նախագծի շրջանակներում։

Ս․թ․ մայիսի 25-ին «Եվրասիական կամուրջները միավորում են ազգերին»  միջազգային նախագծի շրջանակներում տեղի ունեցավ առցանց քննարկում ՌԴ բարեկամության տների և ոչ առևտրային կազմակերպությունների միջև։ Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ բարեկամության տների, էթնոմշակութային ոլորտի կազմակերպությունների և հաստատությունների, ազգային մշակութային կենտրոնների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Բելառուսի և Հայաստանի ներակայացուցիչները։

Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների ներդրմանը, արդի շրջանում պատերազմի ավանդները երիտասարդության շրջանում տարածելու, այդ ուղղությամբ նոր նախագծերի մշակման և կիրառման հարցերին։

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Բաբկեն Սահակյանը ներկայացրեց 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի անցած հերոսական մարտական ուղին 1942-1945թթ․։ «Երևանից մինչև Թաման և Ղրիմ, Լեհաստանից մինչև Բեռլին և Էլբա՝ սա է Թամանյան 89-րդ դիվիզիայի մարտական ուղին, ուղի, որը փառքի հերթական շղթան է ավելացնում խորհրդային ժողովուրդների՝ Հայրենական պատերազմում մղած պայքարի հերոսական տարեգրության մեջ։

Հայրենական պատերազմում կերտած հաղթանակը օրինակ է երիտասարդ սերնդի համար։ Այն հերթական անգամ վկայում է, որ հայրենասիրությունը, խիզախությունը, Հայրենիքի հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումը բոլոր ժամանակներում, բոլոր դժվարությունների և խոչընդոտների պայմաններում անգամ պսակվելու է փառքով ու հաղթանակով»,-ընդգծեց Բ․Սահակյանը։