Խորը ցավով տեղեկացա պատմագետ, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի անժամանակ մահվան մասին։
Նշանակալի է Սիմոնյանի կատարած աշխատանքը գիտական, կրթական ոլորտում։ Նրա ունեցած ներդրումը որպես Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհրդի անդամ, «Բանբեր» ամսագրի կոլեգիայի անդամ, անգնահատելի է։
Կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում Ձեր ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։