Այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը մասնակցեց Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիսավոր միջոցառմանը: Իր շնորհավորական ուղերձում նա կարևորեց կուսակցության անցած բազմաբովանդակ ուղին, ծավալած հայրենանվեր գործունեությունը՝ հատկապես Հայոց ցեղասպանությանը հաջորդած դժնդակ տարիներին՝ հայ գաղթականությանն օգնելու, հազարավոր որբերի փրկության, Մեծ հայրենադարձության կազմակերպման և Հայ դատն առաջ մղելու հարցերում։
Հոբելյանական միջոցառման շրջանակներում Հայաստանի ազգային արխիվը ներկայացավ նաև ՌԱԿ-ի 100-ամյա գործունեությանը նվիրված հարուստ փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրությամբ։
Միջոցառման ավարտին Գրիգոր Արշակյանը պարգևատրվեց ՌԱԿ-ի հիմնադրման 100-ամյակի հուշանվերով։