Գրիգոր Արշակյանն ընդունեց Երևանի կոնյակի գործարանի ներկայացուցիչներ Զարուհի Սարիբեկյանին, Արթուր Իսրայելյանին և Տաթև Էլոյանին։

Այսօր «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունեց Երևանի կոնյակի գործարանի ներկայացուցիչներ Զարուհի Սարիբեկյանին, Արթուր Իսրայելյանին և Տաթև Էլոյանին։

Քննարկվեցին համատեղ համագործակցության հարցեր արխիվային ոլորտի զարգացման, համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց ս․թ․ դեկտեմբերին անցկացնել արխիվային փաստաթղթերի համատեղ ցուցադրություն՝ նվիրված Երևանի կոնյակի գործարանի 135-ամյակին։

Այցելության ավարտին շրջայց կատարվեց Հայաստանի ազգային արխիվում, ներկայացվեցին պատմամշակութային արժեք ներկայացնող հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, Հայաստանի ազգային արխիվի այցեքարտ դարձած տոհմածառերի նմուշներ: Հյուրերը ծանոթացան նաև արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացին։

Click here to change this text