ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
- Տնօրենը`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության այսուհետ՝ կազմակերպություն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը, և կրում է պատասխանատվություն օրենքների, կազմակերպության կանոնադրության, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, կնքված պայմանագրերի և իրավական այլ ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար,
առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
· Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:30-ից մինչև 12:30 (անձը հաստատող փաստաթղթով):
Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են naira.sedrakyan@justice.am էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022թ. դեկտեմբերի 07-ին, ժամը 12:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2022 թ. դեկտեմբերի 08-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝
- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք
- «Գնումների մասին» օրենք
- ՀՀ Հարկային օրենսգիրք
- «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն (ՀՀ կառավարության 22.08.2002թ. N 1406-Ն որոշում)
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք
- «Գնումների մասին» օրենք
- ՀՀ Հարկային օրենսգիրք
- «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն (ՀՀ կառավարության 22.08.2002թ. N 1406-Ն որոշում)
- Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 07-ը՝ ժամը 12:00-ն, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:
Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 25-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ 010-59-40-57 հեռախոսահամարով կամ naira.sedrakyan@justice.am էլեկտրոնային հասցեին:
04.11.2022թ.
http://ինքնակենսագրություն.docx