Սույն թվականի հոկտեմբերի 28-29-ին տեղի է ունեցել ХХІХ միջազգային գիտա-փորձագիտական (научно-практический) գիտաժողովը՝ «Թղթաբանությունը՝ տեղեկատվական դաշտում․ ժառանգության մշակումն ու պահպանումը՝ թվային դարաշրջանում» («Документация в информационном обществе: формирование и сохранение наследия цифровой эпохи») խորագրով։
Գիտաժողովը կազմակերպել էր Դաշնային արխիվային գործակալությունը (Ռոսարխիվ), Փաստաթղթավարության և արխիվային գործի համառուսական գիտահետազոտական ինստիտուտը (ВНИИДАД), Ռուսական պետական հումանիտար համալսարանը (РГГУ), Մոսկվա քաղաքի գլխավոր արխիվային վարչությունը։
Հայաստանի ազգային արխիվը՝ ի դեմս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանի, իր մասնակցությունը ունեցավ վերոհիշյալ գիտաժողովին։ Զեկույցը ներկայացրեց ՀԱԱ տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային շտեմարանի ստեղծման բաժնի պետ Անահիտ Քոչարյանը։ Զեկույցը ներառված էր գիտաժողովի 3-րդ թեմատիկ բաժնում․ «Փաստաթղթերի թվայնացումը արխիվում և գործավարության մեջ․ խնդիրները և լուծումերը։ Փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների հետ աշխատանքի կազմակերպումը»։ Ներկայացված զեկույցը կրում էր «Տեղեկատվական տեխնոլոգիաները և էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը Հայաստանի ազգային արխիվում» խորագիրը, որում մանրամասն ներկայացվեցին արխիվում իրականացվող թվայնացման և շտեմարանի ստեղծման աշխատանքները։