Հայաստանի ազգային արխիվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս․ Սարուխանյանի գլխավորությամբ կայացել է գործակարգավարական խորհրդակցություն՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնկացությամբ
Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր։
Ս․ Սարուխանյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց
Պատրաստել ամփոփիչ հաշվետվություններ
Ներկայացնել քննարկաման 2023 թ․ աշխատանքային ծրագրերը՝ ըստ բաժինների
Վերլուծել և ներկայացնել մարզերում տեղեկանքների տրամադրման ուշացման պատճառները
Խստորեն հետևել փաստաթղթաշրջանառության ժամկետների պահպանմանը
Ընդգծվեց տարեկան, կիսամյակային և եռամսյակային հաշվետվությունների ներկայացման և համադրման անհրաժեշտությունը տարեկան ծրագրին։
Երկուստեք կարևորվեց թիմային աշխատանքը և փոխադարձ վստահության խորացումն ու ամրապնդումը։