Տեղեկատվություն՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակից Գևորգ Կեսոյանի կողմից ներկայացված բողոքի քննման արդյունքների մասին
14.12.202214.12.2022
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն ուսումնասիրելով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույցի փուլի մասնակից Գևորգ Էդուարդի Կեսոյանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացված բողոքը և դրա վերաբերյալ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշման 77-րդ կետի 1-ին ենթակետը, որոշեց՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2022 թվականի դեկտեմբերի 8-ին անցկացված հարցազրույցի փուլի արդյունքները՝ մասնակից Գևորգ Էդուարդի Կեսոյանի վերաբերյալ թողնել անփոփոխ: