Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը 27․04․2023թ․ հյուրընկալել է «Հիշողության կերպարանքները» միջազգային ամենամյա 12-րդ սեմինարի շրջանակներում ՀՀ – ում գտնվող «Փաստաթղթաշրջանառության և արխիվային գործի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի» (ВНИИДАД) տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Պավել Կյունգին։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման, փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և նոր չափորոշիչների կիրառման հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև արխիվային փաստաթղթերի թվայնացման և պահպանման արդի խնդիրներին։