2023Թ․ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿԻ – ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Օրակարգում դրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրերի (Participation Programms) 2022-2023թթ. շրջափուլում հաստատված
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովի ծրագրի քննարկումը։ Ծրագիրն իրագործվում է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի Հայաստանի ազգային հանձնաժողովի համաֆինանսավորմամբ։
Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի պետ Ազգանուշ Խաչատրյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ծրագրի մանրամասները և կատարված աշխատանքները։ Վերջիններս հանդես եկան իրենց առաջարկություններով, որոնց առարկայական քննարկումը որոշվեց շարունակել հաջորդ նիստում։
Գիտխորհրդի անդամներից նիստին ներկա էին՝
Ստեփանյան Արթուր- ՀԱԱ տնօրեն, գիտխորհրդի նախագահ
Վիրաբյան Ամատունի – ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր
Եպիսկոպոսյան Լևոն – ՀՀ Մոլեկուլային կենսաբանության ակադեմիական ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր
Հովհաննիսյան Հայկազ – ԵՊՀ գիտական վարչության հումանիտար գիտությունների բաժնի պետ, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի խորհրդական, պ․գ․դ․
Հովհաննիսյան Էդգար – ՀՊՄՀ հիմնադրամի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ
Ավագյան Գոհար – ՄՄ անվան Մատենադարանի արխիվագիտության բաժնի ավագ գիտաշխատող, ՀԱԱ տնօրենի խորհրդական, պ․գ․թ․
Հարությունյան Ավագ – ՀԱԱ կինոֆոտոֆոնո փաստաթղթերի եի ԱՊ մասնաճյուղի վարիչ, պ․գ․թ․
Քրմոյան Սուրեն – «Թվային Հայաստան» կազմակերպության ղեկավար, ի․գ․թ․
Պողոսյան Սամվել – ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոն, գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պ․գ․թ․
Նիստին ներկա էր նաև ՀԱԱ փոխտնօրեն Արտակ Սիմոնյանը։