Ողջույնի խոսք

Գլխավոր / Մեր մասին / Ողջույնի խոսք

Հարգելի բարեկամ,

Սիրով ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի ազգային արխիվի կայք և շնորհակալ եմ մեր գործունեության հանդեպ Ձեր ցուցաբերած հետաքրքրության համար:

Որպես պետական կարևորագույն փաստաթղթերի շտեմարան և պետության հիշողությունը կրող ու պահպանող մարմին՝ մենք հաստատակամ ենք նաև Արխիվը ավելի մատչելի և բաց դարձնելու Ձեզ համար:

Այդ նպատակով ներդնելու ենք էլեկտրոնային ժամանակակից գործիքներ՝ պարզեցնելով և հեշտացնելով արխիվային ծառայու-թյունների մատուցումը: Էլեկտրոնային ռեսուրսների շնորհիվ Դուք կարողանալու եք  մեր ծառայություններից  օգտվել  նաև  հեռակա՝ առանց Արխիվ այցելելու:

Հայաստանի ազգային արխիվը  ծավալում է  նաև  գիտական  և  մշակութային ակտիվ գործունեություն:   Պարբերաբար  հրատարակվում  են   փաստաթղթերի  հավաքածուներ  ու ժողովածուներ, գրավոր ապացույցներ, որոնք ամենայն ճշգրտությամբ լուսաբանում են վիճահարույց հարցեր կամ բացահայտում պատմական իրողություններ ու դեպքեր:  Այս հրատարակություններով, ինչպես նաև ցուցադրությունների, կայքէջի  հրապարակումների, հեռուստառադիոհաղորդումների միջոցով շարունակելու ենք հանրահռչակել արխիվային փաստաթղթերը՝ ձգտելով դրանք հասանելի ու ճանաչելի դարձնել Ձեզ:

Սիրելի՛ բարեկամ, Հայաստանի ազգային արխիվը բաց է  համագործակցության համար ինչպես պետական կառույցների և  կազմակերպությունների, այնպես էլ Ձեզանից յուրաքանչյուրի հետ: