Արցախ
Հայաստանի ազգային արխիվում Արցախի հիմնահարցի վերաբերյալ փաստաթղթեր կարելի է գտնել՝ ՀԿԿ Կենտկոմի (ֆ. 1), ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի (ֆ.112) , ՀԽՍՀ ժողկոմխորհի (ֆ. 113), Հայաստանի առաջին հանրապետության արտաքին գործերի նախարարության (ֆ.200), Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության (ֆ.275), ՀԿԿ ԿԿ-ի կուսակցության պատմության ինստիտուտի(ֆ.1021), Արցախյան շարժման վերաբերյալ հավաքածուի (ֆ. 1159) ֆոնդերում:
Ղարաբաղը՝ պատմական Արցախը, ավելի քան մեկ հազարամյակ եղել է հայկական պետության, նրա մշակույթի և հոգևոր ժառանգության անխախտելի մասը: 1920-30թթ. Սովետական Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարության ջանքերով Արցախը բռնակցվումէ Ադրբեջանին: 1988 թ.փետրվարին Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը դիմումէ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին՝ ՀԽՍՀ-ին միանալու օրինական պահանջով, որին հետևումեն բազմահազարանոց ցույցերը թե´ Արցախում և թե´ Հայաստանում:
Ներկայացվող փաստաթղթերում հոդվածներ են, գրություններ, կոչեր, թերթի կտրոններ՝ արտասահմանյան մամուլից, որտեղ զետեղված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ծավալված իրադարձությունների, Բաքվի հունվարյան դեպքերի մասին նյութեր:
Հստակեցնել արդյունքները