Լազարյան ճեմարան

Գլխավոր / Կատալոգներ / Կրթություն / Լազարյան ճեմարան

Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերում պահվում են Լազարյան ճեմարանի գործունեությանը, խնդիրներին վերաբերող մի շարք փաստաթղթեր: Այդ փաստաթղթերն առաջացել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության (ֆ.326), Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր վարչության (ֆ.1389), Էջմիածնի հայոց լուսավորչական սինոդի(ֆ.56), «Մշակ» թերթի խմբագրության (ֆ.227), Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու գույքի կառավարմա խորհուրդի (ֆ.399), ՀԽՍՀ Արտաքին գործերի կոմիսարիատի (ֆ.114), Ներսիսյան դպրոցի(ֆ. 2) գործունեության ընթացքում:

Մոսկվայի հայագիտական և արևելագիտական կենտրոնը՝ Լազարյան ճեմարանը, հիմնադրվել է  1815թվականին (որոշ փաստաթղթերոiմ նշվում է 1816թ.)՝Պետական խորհրդարանի անմիջական աջակցության ներքո:

Հիմնադիրներ Հովակիմ և Հովհաննես Լազարյանցների նպատակն էր սաներին հայեցի ուսում և դաստիարակություն տալը: Սկզբում ճեմարանը տարրական մասնավոր դպրոց էր, որտեղ սովորում էին աղքատ ընտանիքների զավակները:

Լազարյան ճեմարանը իրգործունեության ընթացքում մեծ դեր է ունեցել ոչ միայն հայկական մշակույթի, այլ նաև ռուսական մշակույթի զարգացման գործում

Ճեմարանը գործել է միչև 1921 թվականը (որոշ փաստաթղթերում՝մինչև1918 թվականը):