Նկարագրություն
Գրությունում նշվում է իշխան Հովսեփ Արղությանի Պարսկաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ նշանակվելու մասին: Նշվում է նաև, որ Պարսկաստան հասնելու համար նա մեկնում է Բաքու, որտեղից Պարսկաստանի արտգործնախարարությանը հեռագրի միջոցով տեղեկացվում է նրա դիվանագիտական լիազորությունները ստանձնելու վերաբերյալ:
Հիմք՝ ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.197, թ.26 , պատճեն, մեքենագիր, ռուսերեն: