ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ 1920Թ. ԱՊՐԻԼԻ 24-Ի ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲԱԽՆԱՄ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

0 out of 5

Նկարագրություն

       Գրությունը վերաբերում է Կիլիկիայի բոլոր որբանոցների համար հաստատված կանոնակարգով կենտրոնացված վարչություն ստեղծելուն: Նկարագրվում է Կիլիկիայի դրության վատթարացումը, որի հետևանքով առաջ է եկել որբանոցներից որբերի անվնաս տեղափոխությունը կազմակերպելու հարցը, մասնավորապես, ունենալով օրինակը, երբ թուրքական կողմից առաջինը կրակ է բացվել ամերիկյան դրոշի ներքո գտնվող Հարունիեի որբանոցի վրա: Այդ պատճառով որոշում է կայացվել  Ադանայից որբերին տեղափոխել Մերսին: Քանի որ Կիլիկիայում գտնվող որբերի և տարագիրների գլխավոր պատասխանատուն Պ. Պրէմոնէն էր, եկել են պայմանավորվածության, որ բոլոր գործողությունները կատարվեն գրավոր հայտարարությունների և վկայությունների հիման վրա՝ ապագայում որպես ապացույցներ ունենալու համար: Նաև նկարագրում է Տամատյանի հետ ունեցած տեսակցության մանրամասները, որը նույնպես վերաբերում է որբերին Մերսինում տեղավորելու հարցերին:

              Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.430, ց.1, գ.328, թթ.5-7, պատճեն, մեքենագիր, հայերեն:

էջը՝ 1500 դրամ, ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 4500 դրամ