ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ 1920Թ. ՄԱՐՏԻ 23-Ի ՆԱՄԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՅԱԼ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

0 out of 5

Նկարագրություն

  

Նամակում նկարագրվում է Կիլիկիայի ռազմա-քաղաքական դրությունը, մասնավորապես խոսքը գնում է 9000 հայերի մասին, որոնք ապրում են դժնդակ պայմաններում: Խոսվում է ֆրանսիացիների կողմից ձեռնարկված պաշտպանական գործընթացին միացած հայ կամավորականների, Հաճնի դրության, ֆրանսիացիների օգնություն չցուցաբերելու, 1200 կամավորականներ ուղարկելու վերաբերյալ բանակցությունների մասին: Ուշադրություն է դարձվում հայ լեգեոներների և ֆրանսիական իշխանությունների միջև առաջացած տարաձայնություններին,  Կիլիկիան թուրքական գերիշխանությանը հանձնելու,   ֆրանսիացիների միայն վարչական վերահսկողություն ունենալու քննարկումներին: Նշվում է որբերի կացության, դպրոցների, Ադանայի հիվանդանոցի գործունեության խնդիրների, նյութական միջոցների սղության ու դրա կորստաբեր հետևանքների մասին:                     

          Հիմք՝ ՀԱԱ, ֆ.430, ց.1,գ.330, թթ.2-11շրջ., ինքնագիր, հայերեն:

էջը՝ 800 դրամ, ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 16․000 դրամ