Նկարագրություն
Արձանագրությունը վերաբերում է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կազմած Երևան քաղաքի զարգացման և կարգավորման հատակագծի հաստատման հարցին: Որոշվում է նշել օտարացնելիք կալվածների սահմանները կարմիր գծերով, քանդել օտարացնելիք հողամասերի վրա գտնվող տները, շենքերը ցանկապատումից, անհապաղ արգելել շենքերի կառուցումը, փակել քաղաքի սահմաններում գտնվող հին Կոզերի գերեզմանատունը և արգելել հետագայում մեռելների թաղումը, մշակել ջրամատակարարման և քաղաքի բարեկարգման հետ կապված բոլոր տեխնիկական նախագծերը:
ՀԱԱ, ֆ. 113, ց. 5, գ. 22, թ. 6-6 շրջ., վավերացված պատճեն, մեքենագիր, հայերեն