Նկարագրություն

Բաթումի պայմանագիրը կնքվել է Օսմանայն Կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև: Երկու կողմերի ներկայացուցիչներն էին՝ Թուրքիայի կողմից՝ Խալիլ Բեյ, Մեհմեդ փաշա,  Հայաստանի կողմից՝ Ալեքսանդր Խատիսյան, Ռուբեն Քաջազնունի, Միքայել Պապաջանով: Պայմանագրով երկու երկրների միջև հաստատվում է կայուն խաղաղություն: Սահմանվում է նոր սահմանագիծ՝ բաժանելով Օսմանյան Կայսրությունը Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի Հանրապետությունից: Նախատեսվում է Թուրքիայի ռազմական  օգնությունը՝ Հայաստանի խնդրանքի դեպքում ‹‹կարգ ու հանգստություն երկրում ապահովելու համար››: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ‹‹եռանդով դիմադրել հրոսակախմբերի կազմակերպմանը և սպառազինմանը իր սահմաններում››, ինչպես նաև զինաթափել և ցրել այդ խմբերին: Առաջ են բերվում Հայաստանում բնակվող մահմեդականների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր: Նախատեսվում է կնքել Հյուպատոսական կոնվենցիա երկու տարվա ընթացքում՝ իրավաբանական և տնտեսական հարցերի կարգավորման համար: Առանձնանում են երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային, սեփականության իրավունքների, Բաքվից հայկական զինվորական ուժերի հեռացման վերաբերյալ հոդվածները, ուժի մեջ է մնում Բրեստի հաշտության պայմանագրի այն կետերը, որոնք չեն հակասում Բաթումի պայմանագրին: Հայաստանում Թուրքական ռազմական կոմիսարներին իրավունք էր վերապահվում հետևելու խճուղային ճանապարհներով թուրքական զորքերի փոխադրումներին: Դաշնագրի վավերացումը և վավերացված օրինակների փոխանակումը նախատեսվում է կատարել Կ.Պոլսում:        

       Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.430, ց.1, գ.1380, թթ.1-5, պատճեն, մեքենագիր, հայերեն:  

էջը՝ 1200 դրամ, ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 6000 դրամ