ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՍՖՍՌ-Ի ՀԱՇՏԱՐԱՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1920 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՈՐՈՇՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

0 out of 5

Նկարագրություն

ՌՍՖՍՌ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանը և  ՀՍՍՌ կառավարության լիազորներ Լ. Շանթը, Հ. Տերտերյանը և Լ. Զարաֆյանը կնքում են համաձայնագիր, ըստ որի՝

1) ՌՍՖՍՌ և Ադրբեջանական ՍՍՌ կառավարությունները պետք է  ընդունեն  ՀՍՍՌ-ի իրավունքները  Նախիջևանի և Զանգեզուրի գավառների  վիճահարույց տարածքների նկատմամբ և պետք է  դուրս բերեն զորքերը այդ  տարածքներից,

2) Հայաստանի կառավարությունը, իր հերթին, պետք է հրաժարվի Ղարաբաղի նկատմամբ պահանջներից, բացի Նոր Բայազետի գավառի արևելյան սահմանագծի, Շարուր-Դարալագյազի գավառի արևելյան սահմանագծի և Զանգեզուրի հյուսիսային սահմանագծի մի մասից՝ Գիգալդաղ (Կիքարդաղ) և Չիչակլի սարերի պայմանական գծով,

3) ՌՍՖՍՌ-ը պետք է աղքատության մեջ գտնվող աշխատավոր հայ ժողովրդին անվերադարձ տրամադրի երկուսուկես միլիոն ռուբլու ոսկի:

Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի  հետ լուծել Արևմտյան Հայաստանի (Թուրքական Հայաստանի) վիճելի հողային հարցերը և ընդունել ՌՍՖՍՌ կառավարության օժանդակությունը այն դեպքում, երբ.

1) Թուրքիայի կառավարությունը իր զորքերը հետ կքաշի մինչև 1914 թվականի ռուս-թուրքական նախկին սահմանագիծը,

2) Թուրքիայի կառավարությունը կհրաժարվի  Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից,

3) Թուրքիայի կառավարությունը անվերապահորեն կճանաչի Հայաստանի Հանրապետության անկախությունը այն սահմաններում, որոնք որոշվել են ՌՍՖՍՌ-ի և ՀՍՍՌ-ի միջև կնքված հաշտության պայմանագրով:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 12, թ. 29,  պատճեն, մեքենագիր, ռուսերեն

էջը՝ 1500 դրամ, ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 1500 դրամ