Նկարագրություն
Նամակը վերաբերում է Ադրբեջանից եկած փախստականների տեղավորման խնդրին, ինչպես նաև երկրաշարժի հետևանքների վերացմանը, այդ առիթով արված առաջարկներին՝ փախստականների մի զանգվածին բնակության համար հողային տարածք հատկացնելու, արհեստավոր փախստականներից կամավոր հիմունքներով աղետի վայրերում աշխատելու համար շինարարական բրիգադներ ստեղծելու, աշխատանքի տեղավորման համար փախստականներին ժամանակավոր գրանցման վկայականներ տրամադրելու, աղետի բնակիչներին և փախստականներին ժամանակավորապես կացարանով ապահովելու,Կրասնոդարում Հյուսիսային Կովկասի քաղաքներում հայ փախստականների ճակատագրով զբաղվող ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հատուկ հանձնաժողով ստեղծելու և այլն։
ՀԱԱ,ֆ. 1159, ց. 1, գ. 34, թ. 1-10, պատճեն, մեքենագիր, հայերեն