Նկարագրություն
Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կոչը վերաբերում է մեծ թվով որբերի չափազանց ծանր դրությանը, որոնք տասնյակ հազարներով, անօգնական ու հյուծված հայտնվել են փողոցներում: Նշվում է, որ 4000 որբեր գտնվում են Երևանի, Էջմիածնի, Աշտարակի, Դարալագյազի, Նոր-Բայազետի, Դիլիջանի որբանոցներում և նախատեսվում է որբանոցներում տեղավորված որբերի թիվը հասցնել 10000-ի, սակայն դրա համար անհրաժեշտ գումար հատկացնելը տնտեսական և ֆինանսական ծանր դրության մեջ գտնվող երկրի համար մեծ խնդիր է: Ուստի յուրաքանչյուր ընտանիքի գեթ մեկ երեխա որդեգրելու կոչ է անում, նշելով՝ ‹‹Ձմեռ է գալիս, թշվառների համար իր սոսկումներով: Փրկեցե՛ք նրանց››: