Նկարագրություն
Գրությունը վերաբերում է Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչին ՀՀ ազգային ժողովի 1918թ. օգոստոսի 1-ի անդրանիկ նիստին հրավիրելուն: ՀՀ Խորհրդարանի կազմում ընդգրկված էին 38 հայ, 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի անդամներ՝ հետևյալ կուսակցություններից՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից՝ 18, Սոցիալ Հեղափոխականներից՝ 6, Սոցիալ դեմոկրատներից՝ 6, Հայ Ժողովրդական կուսակցությունից՝ 6 և 2 չեզոք ներկայացուցիչներով:
Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.275, ց.1, գ.8, թ.37, բնագիր,ձեռագիր, հայերեն: