Նկարագրություն
1919 թ. ապրիլի 27-ի Պառլամենտի որոշմամբ ՀՀ Կառավարությանը տրված հատուկ լիազորությունների հիման վրա հրապարակվում է Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման ակտը, որն ամրագրում է հայ ժողովրդի տարբեր հատվածների միավորումը մեկ անկախ պետության կազմում և սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարման հիմնական ուղենիշը: Հայաստանի ժողովուրդը համարվում է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերը, և Հայաստանի Պառլամենտն ու Կառավարությունը հանդիսանում են միացյալ Հայաստանի ազատ ժողովրդին շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը:
Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.275, ց.5, գ.80, թ.64, տպագիր, մեքենագիր, հայերեն: