Նկարագրություն
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Լևոն Շանթի հեռագրում ներկայացվում են Փարիզյան կոնֆերանսում արծարծվող հարցերը, Բաքվի կողմից պայմանագրի կնքմանը խոչընդոտելը: Խոսվում է, որ Բաքուն պահանջում է վիճահարույց տարածքներ համարել Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը և Շարուր-Դարալագյազը, պահանջներից է նաև Սովետական զորքերի կողմից այդ տարածքները զբաղեցնելը՝ մինչև վիճելի հարցին լուծում տրվի, Կովկասի խառը հանձնաժողովի կողմից սահմաններին հստակեցում տրվի: Հայաստանը վիճահարույց տարածք համարում է Ղարաբաղը: Նաև պայմանագրում նշում է, որ տարածքը պետք է կազմվի Կարսի, Երևանի, Ելիզավետպոլի, Թիֆլիսի և Բաթումի շրջաններից:
ՀԱԱ, Ֆ.1021, ց.3, գ.42, թ1, պատճեն, մեքեագիր, ռուսերեն