Նկարագրություն
Գրությունով Նժդեհը ներկայացնում է Զանգեզուրի ռազմա-քաղաքական իրադարձությունները, և այն բոլոր միջոցները, որով սովետական իշխանությունները փորձում են թուլացնել մարտնչող գյուղացիության ռազմական կորովը՝ բնակչությանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հրաժարումը Զանգեզուրից, որը հայտնել է Լեգրանը, և պահանջում են իրենց հանձնել սովետական իշխանությունների և նրա զորքի դեմ կռվող Նժդեհին: Ներկայացնում է կռվների հիմնական կենտրոնը, որը տեղափոխվել է Արևիքի շրջան, Շիվանիձորի հերոսական դիմադրությունը՝ խնդրելով օգնություն և որոշ հրահանգներ:
Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.198, ց.1, Գ.73, թ.18, բնագիր, ձեռագիր, հայերեն: