Նկարագրություն
Տեղեկանքում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի պատմական Հայաստանի մաս կազմելու, Ղարաբաղի խանության, վերջինիս Ռուսաստանին միանալու, Լեռնային Ղարաբաղը՝ Զանգեզուրի և Նախիջևանի հետ միասին, Հայաստանի ՍԽՀ-ի մաս կազմելու վերաբերյալ հռչակագրի, 1921 թվականի հուլիսի 4-ի ՌԿ/բ/Կ ԿԿ Քաղբյուրոյի նիստի՝ ԼՂ-ը Հայաստանի կազմի մեջ մնալու որոշման, և հուլիսի 5-ի գիշերը այն՝ Ստալինի միջնորդությամբ, Ադրբեջանին բռնակցելու որոշման վերաբերյալ պատմությունը։ Նշվում է նաև, որ տարիների ընթացքում հայ ժողովրդի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացմանը խոչընդոտող խնդիրները ստիպում են հայերի մի մասին լքել հայրենի Ղարաբաղը, ինչի մասին վկայում են 1926 և 1979 թվականների մարդահամարի տվյալները, ըստ որի, 1926 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերը կազմում էին բնակչության 89,3 %-ը, իսկ ադրբեջանցիները՝ 10,1 %-ը։ 1979 թվականի մարդահամարի տվյալներով հայ բնակչությունը կազմում էր արդեն 75,7 %, ադրբեջանցիները՝ 22,0 %։
ՀԱԱ,ֆ. 1159, ց. 1, գ. 17, թթ. 7-11, պատճեն, տպագիր, ռուսերեն