ՓԱՐԻԶԻ ՄԻԱՑՅԱԼ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹԱՆ ՊԱՏՎԻՐԱԿ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ 1920 Թ.ԱՊՐԻԼԻ 4-Ի ԳՐՈՒԹՅՈՒՆԸ

0 out of 5

Նկարագրություն

  

Գրությունը  վերաբերում է Կիլիկիայի ծանր կացությանը՝ Հաճն և Զեյթուն քաղաքների պաշարված լինելուն, Սիս քաղաքին թշնամու զորքերի մոտենալուն, Ամանոսի լեռնաշղթայի տարածքի ամբողջությամբ ռազմական գործողությունների մեջ գտնվելուն: Գրության մեջ խոսվում է Զ.Եսայանի կողմից որբերի պաշտպանության գործը ստանձնելու, անգլիական կառավարության միջոցով Կիպրոս, Եգիպտոս և այլ անվտանգ վայրեր նրանց տեղափոխումը կազմակերպելու մասին, նշվում է, որ բոլոր գործողությունները կատարվում են ֆրանսիական կառավարության համաձայնությամբ և գիտությամբ։

Հիմք՝ ՀԱԱ, ֆ. 430, ց.1, գ.331, թթ.1,-2 (թթ․ 3-4՝ ֆրանսերեն), պատճեն, մեքենագիր, հայերեն:

էջը՝ 1500 դրամ , ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 3000 դրամ