ՔԱՂՎԱԾՔ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1920Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԿԵՍԳԻՇԵՐԻՆ ԿՆՔՎԱԾ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴԱՇՆԱԳՐԻՑ

0 out of 5

Նկարագրություն

Ալեքսանդրապոլի դաշնագրից քաղվածքը վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև նոր սահմանի հաստատմանը․ Կարսի նահանգը և Սուրմալուն հայտարարվում են վիճելի շրջաններ, Հայաստանը հրաժարվում է Սևրի դաշնագրից, Հայաստանին արգելվում է 1500-ից ավելի զորք ունենալ,  Թուրքիան պարտավորվում է զինված հարձակման դեպքում օգնել Հայաստանին՝ Կառավարության խնդրանքով: Վերանայվում են ճանապարհային հաղորդակցությունների, ազատ առևտրի, փախստականների,  մահմեդական բնակչության իրավունքների ընդլայնման հարցերը: Շարուրի և Նախիջևանի շրջանները մնում են Թուրքիայի  հովանավորության տակ՝ մինչև տեղի բնակչության կողմից ինքնավարության վերջնական կամքի արտահայտումը: Թուրքական հպատակության տակ գտնվող հայկական տարածքները պարտավորվում են դատարկվել հայկական բանակի զորացրմանը համընթաց: Դաշնագրի վավերացումը պետք է կատարվի մեկ ամսվա մեջ:

 

                     Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.390, ց.1, գ.87, թթ.1-5, պատճեն, ձեռագիր, հայերեն:

էջը՝ 1200 դրամ, ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 6000 դրամ