Նկարագրություն

     

1920թ. հուլիսի 7-ին հաստատվել է օրենք՝ Հայաստանի հնությունների պետական պահպանության կոմիտե ստեղծելու մասին: Կոմիտեն գտնվում է Հանրային կրթության և արվեստի նախարարության կազմում, որին  վերապահվում է ամենայն իրավասություն հնությունների պահպանության և պաշտպանության գործում: Կոմիտեի առաջին կազմը հաստատում է կառավարությունը՝ Հայաստանի գլխավոր ճարտարապետ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյան, համալսարանի պրոֆեսորներ՝ Գարեգին եպիսկոպոս, Աշխարհբեգ Լոռիս-Մելիք-Քալանթար, իսկ հետագայում այն փոփոխվելու կամ լրացվելու էր կոմիտեի ընտրությամբ և նախարարի հաստատումով: Հուշարձանների տեխնիկական վերահսկողության համար հրավիրվում են այլ պաշտոնյաներ՝ ճարտարապետներ, նկարիչներ, լուսանկարիչներ: Նախարաների խորհրդին է ներկայացվում առանձին նախահաշիվ՝ կրթության և արվեստի նախարարի միջոցով, և կոմիտեի նախագահին ընձեռվում է հնարավորություն՝ մասնակցելու նախարարների խորհրդի և պառլամենտական հանձնաժողովների նիստերին: Տրամադրվում է կոմիտեի անունով կնիք: Հնությունների հետ կապ ունեցող բոլոր տեսակի աշխատանքները՝ պեղում, նորոգում, վերականգնում, հուշարձանների տեղափոխում իրականացնող  հիմնարկություններն ու անձինք պարտավորվում են նախօրոք ստանալ կոմիտեի թույլտվությունը: Հնություն ունեցող  վայրերում ցանկացած տեսակի աշխատանքներ իրականացնելու  համար պարտադրվում է ստանալ կոմիտեի համաձայնությունը: Կոմիտեն կատարում է Հայաստանի բոլոր հնությունների ցուցակագրում,  կատարում է նորոգման աշխատանքներ, տեղերում կազմակերպում պահպանությունը, տեղափոխվող հնությունների համար հիմնում Կենտրոնական թանգարան կամ Տեղային հնադարաններ, հետևում հուշարձանների ֆիզիկական վիճակին և բացառում որևէ հնության տարհանում երկրից:                     

 

Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.307, ց.1, գ.406, թ.1, տպագիր, մեքենագիր, հայերեն:

էջը՝ 1500 դրամ, ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 1500 դրամ