Նկարագրություն
1919թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Պառլամենտի փոխնախագահ Լևոն Շանթը հաստատում է օրենք պետական լեզվի մասին: ՀՀ պետական լեզուն համարվում է հայերենը՝ զորքի, բոլոր պետական ու հասարակական հաստատությունների մեջ: Այլ լեզուների գործածությունը պետական ու հասարարկական հիմնարկությունների մեջ սահմանվում է հատուկ կարգով: Պետական և հասարակական հաստատություններին պարտավորեցվում է վեց ամսվա ընթացքում հայերենը դարձնել պետական գործավարության պաշտոնական լեզու:
Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.307, ց.1, գ.392, թ.46, վավերացված պատճեն, մեքենագիր, հայերեն: