Նկարագրություն
‹‹Սովետական երաժշտություն›› ամսագրի խմբագրի խնդրանքով ‹‹Լը Շան Տը Մոնտ›› ձեռնարկության տնօրեն Ժան Ռուարը ներկայացնում է ֆրանսիական առաջադեմ մամուլում Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին նվիրված տարբեր կարծիքներ, որտեղ արտացոլվում են կոմպոզիտորի երաժշտական հմտությունների ներդաշնակությունը, ինքնատիպությունը, արևելյան բանահյուսությունը հաջողությամբ ներկայացնելու, հայ ժողովրդական երաժշտությունը ռուս դասական երաժշտության հետ հմտորեն զուգակցելու կարողությունները: Առանձնահատուկ նշվում է Ա. Խաչատրյանի 3 կոնցերտները, որոնք ընդգրկվել են ‹‹Լը Շան Տը Մոնտ›› երգապնակում:
ՀԱԱ ֆ.413, ց. 1, գ.939, թ. 8, տպագիր /կտրոն թերթից/, հայերեն։