Նկարագրություն

‹‹Ղ. Մայիլյան և որդիներ›› առևտրական տան լիազոր Եղիա Մայիլյանի խնդրագիրը վերաբերում է Զանգու գետի վրա էլեկտրոկայան կառուցելու թույլտվությանը: Էլեկտրոկայանը նախատեսվում է կառուցել Երևան քաղաքի և Քանաքեռ գյուղի միջև: Կառուցման նպատակն է Երևան քաղաքին լուսավորություն, արդյունաբերական հաստատություններին էլեկտրամատակարարում ապահովելը, տրամվայի գործարկումը, ճանապարային փոխադրումների էլեկտրական տրամվայի շահագործման իրականացումը, Երևան, Վաղարշապատ, Աշտարակ, Ղամարլու կայարանների շրջակա գյուղերին և արդյունաբերական հաստատություններին կայանից օգտվելու հնարավորություն ընձեռելը: Կառուցման աշխատանքների պայմաններից առանձնանում է էլեկտրոկայանի կառուցման ժամկետը, տրամվայի գծի շինարարության մեկնարկը, կառուցապատման աշխատանքները  կառավարության հաստատած նախագծերով իրականացնելը, ջրօգտագործողների շահերը չխախտելը, հողերի օտարումը և գնահատումը կառավարության կողմից կազմած ծրագրով կատարելը: Խնդրագրում նշվում է, որ արդյունաբերական ձեռնարկություններին էներգիան տրամադրվելու է փոխադարձ համաձայնության, իսկ Երևան քաղաքի, ինչպես նաև Վաղարշապատ, Աշտարակ, Ղամարլու  շրջանների կարիքների համար՝ տեղական ինքնավարությունների և մատակարարողի փոխադարձ համաձայնության հիմունքներով:

               Հիմք՝ ՀԱԱ, Ֆ.203, ց.3, գ.28, թթ. 2-3, բնագիր, ձեռագիր, հայերեն:

էջը՝ 1500 դրամ, ամբողջական փաստաթղթի արժեքը՝ 4500 դրամ