Ընթերցասրահ

Գլխավոր / Ընթերցասրահ

ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ

Ընթերցասրահն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 1000 – 16 30 :

Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթը համարվում է սանիտարական օր:

 

ԱՐԽԻՎԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Ընթերցասրահի աշխատանքն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ընթերցասրահներում օգտվողների աշխատանքի «Հրահանգի»:

 

Արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի համար արխիվի ընթեր­ցա­սրահներ օգտվողների մուտքը թույլատրվում է անձնական դիմումների հիման վրա (Ներբեռնել առցանց ձևաթղթի  N1 օրինակը): Գիտական աշխատանք կամ ծառայողական առաջադրանքներ իրակա­նաց­նող օգտվողները կարող են ներկայացնել պաշտոնական նամակ իրենց գոր­­­­­­­ծու­­­ղող հիմնարկից կամ կազմակերպությունից:

Անձնական դիմումներում (պաշտոնական նամակներում) նշվում են օգտվողների ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը, գիտական կոչումն ու աստի­ճանը, ուսումնասիրության թեման, ընդգրկման ժամանա­կաշր­ջանը և նպատակը:

Օգտվողներին ընթերցասրահներում աշխատելու թույլտվություն (ձևա­­­­­կերպման օրվանից, որպես կանոն, մինչև տարվա ավարտը) տրվում է ար­խի­­վի ղեկավարության կողմից: Ըստ անհրաժեշտության՝ այդ ժամկետի եր­կարա­ձգման հարցը համա­ձայնեցվում է արխիվի ղեկավարության կամ ընթեր­ցա­սրահների լիազորված աշխատա­կիցների հետ:

 

ԳՈՐԾԵՐԸ, ՄԻԿՐՈՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  • Գործերը և այլ նյութերը օգտվողներին տրվում են լրացված պատվիրաթերթի հիման վրա (Ներբեռնել առցանց ձևաթղթի N2 օրինակը):
  • Յուրաքանչյուր օգտվողի մոտ միաժամանակ կարող են գտնվել ոչ ավելի քան 10 գործ: Հաշվի առնելով օգտագործման տրվող արխիվային փաստաթղթերի կազմի առանձ­նահատկությունները՝ արխիվի ղեկավարությունը կարող է սահ­մանել օգտվող­ներին տրվելիք գործերի, փաստաթղթերի այլ չափաքանակներ:
  • Օգտվողներին ցուցակների, գործերի, փաստաթղթերի, նյութերի տրման ժամ­կետը սահմանվում է արխիվի ղեկավարության կողմից՝ ոչ ավել քան պատ­վերի ձևա­կերպ­ման պահից 3 օրվա ընթացքում:

          Արխիվային փաստաթղթերի պահպանությունն ապահովելու նպատակով չի թույլատրվում՝

  • Ընթերցասրահներից գործերը դուրս տանել կամ դրանք այլ անձի փոխանցել, տևական ժամանակով գործերը թողնել բացված վիճակով՝ արևի և էլեկտրական լույսի ազդեցության ներքո, ծռել, կորացնել, ծալել փաստաթղթերի վերին կամ ստորին անկյունները, գործերում դնել զանազան առարկաներ, կատարել չբրոշյուրավորված գործերի թերթերի կամայական տեղաշարժեր և (կամ) թերթերը տեղափոխել մեկ գործից մյուսը,
  • Արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի պահին օգտվել սոսնձից, շտրիխից, պատճենահանման թղթից, մկրատից, կտրող, ծակող և այլ առար­կաներից,
  • Արխիվային փաստաթղթերի լուսանկարումը լուսանկարչական ապարատով կամ այլ միջոցներով,
  • Փաստաթղթերի տեքստերում փոփոխություններ, ուղղումներ, ընդգծումներ, նշում­ներ կատարելը և այլն:

 

ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՊԱՏՎԵՐՆԵՐՈՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Օգտվողների պատվերներով պատրաստվում են էլեկտրոնային պատճեններ՝ ելնե­լով արխիվի նյութատեխնիկական հնարավորություներից և արխիվային փաստա­թղ­թերի ֆիզիկական վիճակից:
  • Օգտվողների կողմից փաստաթղթերի պատճենահանման պատվերները ձևա­կերպվում են ձևաթղթի վրա և հանձնվում ընթերցասրահների աշխա­տա­կիցներին: Պատվերի ձևակերպման ժամանակ պարտադիր մատ­նանշվում են փաս­տաթղթերի որոնողական տվյալները (ֆոնդի, ցուցակի, գործի, թերթ(եր)ի համարները (Ներբեռնել ձևաթղթի N3 օրինակը):
  • Պատճենների պատրաստման ծավալը, ժամկետները և տեսակները որոշ­վում են արխիվի ղեկավարության կողմից՝ հաշվի առնելով եղած տեխնիկական հնարավորու­թյունները և փաստաթղթերի ֆիզիկական վիճակը:
  • Գործերն ամբողջական ծավալով պատճենահան­վում են արխիվի ղեկավարության թույլտվությամբ:
  • Փաստաթղթերի պատճենահանման պատվերներ չեն ընդունվում, եթե դրանք պատճենահանելիս հնարավոր է վնաս պատճառել փաստաթղթերի ֆիզիկական վիճա­կին, ինչպես նաև այն դեպքերում, երբ պատճենահանվելիք փաստաթղթերի ֆիզի­կական վիճակը բարվոք չէ:
  • Հազվագյուտ, ինչպես նաև գործերի քանդում և (կամ) վերանորոգում պահանջող փաստաթղթերի պատճենահանման հարցը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար լուծվում է արխիվի ղեկավարության կողմից: