Ծառայություններ
Արխիվում պահպանվող բոլոր փաստաթղթերը մատչելի են օգտագործողների համար, բացառությամբ անձնական և ընտանիական գաղտնիքի մասին տեղեկություններ տարածող, նաև ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթղթերի:
Անձնական ծագման, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների փաստաթղթերի օգտագործում կարող է սահմանափակվել այդ փաստաթղթերը առաջացնողների հրահանգով:
«Հայֆիլմ» արտադրության կինոստուդիայի արխիվում պահպանվող ֆիլմերի նյութերը չեն կարող օգտագործվել առեւտրային նպատակներով:
Ուսումնասիրողների աշխատանքի պայմանները
Արխիվում գործում են երեք ընթերցասրահներ՝ գլխավոր մասնաշենքում (Հր.Քոչար 5), երկրորդ մասնաշենքում (Մարշալ Բաղրամյան 59 «Գ») և կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղում (Թբիլիսյան խճուղի,25 «Ա»):
Ընթերցասրահները աշխատում են ՝
երկուշաբթի-ուրբաթ օրերին,
Ժամը 1000 – 1630:
Ուսումնասիրողների պատվերները կատարվում են հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, հայտերի հիման վրա:
Օրական թույլատրվում է մինչև 20 գործի պատվեր:
Տեղեկատու-որոնողական միջոցներ
Ֆոնդերի ցուցակների մի մասը պահպանվում է ընթերցասրահներում և կարող են օգտագործվել առանձ նախնական պատվերի:
Տեղեկատու-որոնողական մյուս միջոցների մասին տեղեկությունները տեղադրված են սույն կայքի համապատասխան բաժնում:
Գիտական գրադարան
Ազգային արխիվի գրադարանում կա հազար կտոր պատմագիտական, հանրագիտարանային և այլ բնույթի գրականություն , 410 անուն ամսագրի:
Արխիվի 2-րդ մասնաշենքում պահպանվում է հայերեն և ռուսերեն լեզուներով մամուլի հարուստ հավաքածու:
Գրքերի, ամսագրերի և թերթերի ուսումնասիրողներին տրվում է, եթե դրանք բացակայում են ազգային և գիտական գրադարաններում:
Պատճենահանում
Առևտրական նպատակներով փաստաթղթերի պատճենահանումը իրականացվում է պայմանագրի հիման վրա:
Արխիվի աշխատակիցները ուսումնասիրողներին ցուցաբերում են գիտախորհրդակցական օգնություն: